Panorama.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ներկայացնում է այսօր մայրաքաղաքում և մարզերում ուժեղ քամու հետևանքով հասցված վնասների մասին:
Ըստ ԱԻՆ-ի՝ մայիսի 23-ին, ժամը 15:00-ից Երևան քաղաքում գրանցվել է մինչև 24 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ արագությամբ քամի:
Ժամը 15:00-ից ՃԿԱԿ «911» ծառայությունում գրանցվել է 40-ից ավելի դեպք: Ահազանգեր են գրանցվել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերից` տանիքների թիթեղների վնասվելու վերաբերյալ:
Գրանցվել է 3 տան տանիքներում հրդեհի բռնկման ահազանգ՝ Երևան քաղաքի Շիրակի, Պարոնյան և Վշտունի փողոցներում (էլ. լարերի կարճ միացում):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2016/05/23/%D4%B1%D4%BB%D5%86-%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80/1584361
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



