Asekose.am-ը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է երգչուհի Լիլուի՝ հղի լինելու լուրը: Երգչուհին լուսանկարներ է ներբեռնում համացանց, որտեղից ակնհայտորեն երևում են նրա կազմվածքի փոփոխությունն ու կլորացած փորիկը:


Մինչ այս երգչուհին և նրա մենեջերը ոչ մի կերպ չեն պատասխանել հեռախոսազանգերին ու հղիության հետ կապված հարցերին:

Asekose.am-ի այսօրվա զանգին երգչուհու մենեջերը`Լիլինան պատասխանեց և նշեց, որ իրենք չեն ցանկանում մեկնաբանել այս լուրը.


«
Ես չեմ կարող այս պահին որևէ ինֆորմացիա տալ այդ թեմայի վերաբերյալ: Երբ գա ժամանակը, ամեն ինչ պարզ կդառնա: Ամեն ինչ մենք պատրաստ ենք ասել ու մեկնաբանել, միայն թե՝ մեզ համար նպատակահարմար ժամանակին»:

Լիլինան  խոսեց նաև Լիլուի ստեղծագործական գործունեությունից.

«Լիլուն շարունակում է աշխատել: Մի փոքր փակագծերը բացեմ ու ասեմ, որ շատ գեղեցիկ տեսահոլովակ ենք պատրաստում, որի անոնսը շուտով բոլորը կտեսնեն: Չեմ ցանկանում ավելին ասել`հետաքրքրությունը պահելու նպատակով»,- նշեց Լիլինան` խոստանալով ցանկացած նորություն տրամադրել Asekose.am-ին:

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ Լիլուն իր միկրոբլոգում ամուսնական մատանուլուսանկարն էր հրապարակել`այդ կերպ իր երկրպագուների հետ կիսելով իր երջանկությունը: Հավելենք նաև, որ երգչուհու ամուսինը ֆրանսահայ է, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել