Panorama.am-ը գրում է.
Մայիսի 23-ին գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Վիրավորները 8-ն են, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, կոտրվածքներ:
Նշենք, որ բժշկական կենտրոնը ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով: Երիտասարդ և փորձառու բժիշկների համատեղ ջանքերով կազմակերպվել է տուժածների առաջին բուժօգնությունը` պահանջվող ախտորոշիչ ու վիրաբուժական մեթոդներով: Հիվանդներից մեկն ունեցել է զույգ ազդրերի վզիկների կոտրվածքներ՝ տեղաշարժով, աջ սրունքի թաթային հոդի բաց հոդախախտի կոտրվածք, տրավմատիկ շոկ՝ ծանր աստիճանի: Կատարվել են հակաշոկային միջամտություններ և վիրահատություններ՝ վերքի առաջնային վիրաբուժական մշակում, զննում, ոսկրաբեկորների և ոսկրիկների համադրում, ուղղում, ֆիքսում և թաթի ռևասկուլյարիզացիա (անոթների վերականգնում):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



