Life.panorama.am-ը գրում է.Եվա Լոնգորիան և Խոսե Անտոնիո Բաստոնը պաշտոնապես դարձել են ամուսիններ։ Նրանք ամուսնացել են Մեքսիկայում, 200 հյուրերի ներկայությամբ։
Արարողությունը անցել է Բալյե-դե-Բրավո քաղաքում։ Եվայի հարսանեկան զգեստի դիզայները եղել է Վիկտորիա Բեքհեմը։ Նա իր ամուսնու՝ Դեվիդ Բեքհեմի հետ նույնպես ներկա էր հարսանիքին։
«Եվան շատ երջանիկ տեսք ուներ։ Նա ընդհանրապես չէր հուզվում հարսանիքի ժամանակ, այլ ընդհակառակը, վայելում էր այդ օրը ընկերների հետ»,- նշել է ներկաներից մեկը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/23/longoria/483743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



