Թուրքիայի նոր առաջին տիկինը

Yerkir.am-ը գրում է.

Երեկ Թուրքիայի նոր վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ դարձավ երկրում տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը, իսկ առաջին տիկին` Սեմիհա Յըլդըրըմը:

Իսկ ո՞վ է նա:

Սեմիհա Յըլդըրըմը ծնվել է Երզնկայի (Էրզինջան) Քայը գյուղում: Մասնագիտությամբ ուսուցչուհի է: Աչքի է ընկնում իշխող կուսակցության շարքերում իր ակտիվ գործունեությամբ:

1975 թվականին նա ամուսնացել է Բինալի Յըլդըրըմի հետ, որից ունի երեք զավակ` Բյուլենք, Էրքամ և Բյուշրա:

Պոլսի Չեքմեքոյ շրջանում դպրոցներից մեկն անվանակոչվել է Սեմիհա Յըլդըրըմի անունով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել