Panorama.am-ը գրում է.

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսորում են»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը  Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հույն նախարարին ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նա խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

Շարմազանովը նաև նշել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:

«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը  բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը, ավելացնելով, որ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ  սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին Թուրքիան միակ երկիրն էր, որն բացեիբաց սատարում էր Ադրբեջանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել