Lurer.com-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումները։

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

Քննարկման սկզբին մի քանի րոպե ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով սակայն, քննարկմանը չմասնակցեց և ելույթ չունեցավ:

Ջանջուղազյանի խոսքով՝ 2015 թ. պետական բյուջեն ամբողջապես կատարված է:

Մեր երկրի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որը կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող գումարների կրճատման, տնտեսության վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը։

«2015 թվականին 2014 թվականի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 3.0% աճ:  Տնտեսական աճին նպաստել են գյուղատնտեսւթյունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով: 2015թ. պետական բյուջեով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, ուստի դրանք կատարված են»,- ասաց նա՝  հավելելով, որ պետական բյուջեի պակասուրդը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, նախորդ տարվա 1.9%-ի համեմատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել