19-րդ դարում պատերազմի միջոցով Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանը Պարսկաստանից խլելուց հետո, Եվրոպական մի քանի պետություններ որոշեցին ակտիվացնել իրենց հակառուսական քաղաքականությունը թուրքիայում՝ ամեն գնով կանգնեցնելու Ռուսների առաջխաղացումը դեպի միջերկրական ծով․․․ Ինչպես թուրքական, այնպես էլ գերմանական և անգլիական կառավարությունների համար միանգամայն պարզ էր, որ Ռուսաստանը շարունակելու է իր առաջխաղացումը դեպի միջերկրական ծով, և այն գրեթե անհնար է կանգնեցնել, մանավանդ տարածված էր այն կարծիքը, որ Ռուսները վայելում էին Հայերի համակրանքը Ռուս-Պարսկական պատերազմի ընթացքում, իսկ գուցե այն նույնպես հնարանք էր․․․ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ թուրքիայի մի քանի նախարարություններ ղեկավարում էին Հայերը, բանկերի, առևտրի մեծ մասը նույնպես Հայ գործարարներն էին վերահսկում, ուրեմն միակ եզրակացությունն այն է, որ Հայերի վիճակն այդ երկրում այնքան էլ վատ չէր, և ուրեմն, Հայերը վայելում էին թուրքական կառավարող շրջանների համակրանքը․․․ Որպեսզի իրականացնեն իրենց նպատակները, պետք էր ատելություն սերմանել Հայերի և թուրքերի միջև, և Հայերի համակրանքը ուղղղել դեպի Ռուսները․․․ Հենց այս գործին էլ լծվեցին վերոհիշյալ երկու եվրոպական երկրների հետախուզական ծառայությունները թուրքիայում՝ հրահրելով ազգամիջյան բախումներ, սպանելով թուրք խաղաղ բնակիչներին՝ դրանց համար պատասխանատու հայտարարելով Հայերին․․․ Պատմության համար շատ կարճ ժամանակահատվածում նրանց կողմից իրականացված գործողությունների շնորհիվ խորացավ ատելությունը երկու ժողովուրդների միջև, և աճեց Հայերի համակրանքը դեպի Ռուսները․․․ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում թուրքերն արդեն հավատում էին, որ իրենց բոլոր պարտությունների, դժբախտությունների համար մեղավոր են Հայերը, և ուրեմն, պետք է լուծել այդ հարցը, որը որպես միջազգային հարց հենց եվրոպան ուռճացրեց, ստեղծելով բոլոր անհրաժեշտ նախադրյալները թուրքական կառավարության կողմից ցեղասպանություն իրագործելու համար՝ օգտագործելով Հայերի միամտությունն ու շահասիրությունը, բորբոքելով թուրքերի հայրենասիրությունն ու պատվախնդրությունը․․․
Ցավալին այն է, որ նույն իրավիճակը ստեղծվել է այսօր․․․ Բայց այն ժամանակ Հայերը չունեին պետություն, հայերի ճակատագրով զբաղվում էին պատեհապաշտ մարդիկ, որոնք նույնիսկ զուրկ էին պատասխանատվության չնչին իսկ զգացումից, բայց այսօր, մենք ունենալով պետություն, պետական կառույցներ, նորից կրկնում ենք նույն սխալները․այսինքն՝ փոխանակ ինքնուրույն լուծելու մեր բոլոր խնդիրները, ինքնուրույն տնօրինեու մեր բախտը, մենք, իսկ ավելի ճիշտ մեր պետությունը իր և ժողովրդի բախտը հանձնում է օտարների քմահաճույքներին, որ նրանք ըստ իրենց հաշիվների որոշեն ու տնօրինեն Հայաստանի ներկան ու ապագան․․․ Ղարաբաղի հարցը, իսկ դա նշանակում է Հայաստանի ճակատագիրը, որոշում է կարգապահ, նոր ժամանակներին համահունչ սպառազինությամբ մարտունակ բանակը, որի ստեղծման հնարավորությունը ունեցել է և այժմ էլ ունի մեր երկիրը։ Եվ քանի այդ հարցը միջազգայնացված է, քանի այդ հարցով զբաղվելու են օտարները, քանի մեր երկրի ղեկավարները թույլ են տալու, որ մեր ժողովրդի բախտը որոշեն օտարները, շարունակվելու են կեղծ զինադադարները, անտեղի զոհերն ու արտագաղթը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: