Galatv.am-ը գրում է.
ԵԿՄ-ն տեսանյութ է տարածել, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարծիք է հայտնում Երկրապահ կամավորականների միության մասին Արցախում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ:
Սահակյանն ասում է, որ ապրիլյան պատերազմի հենց առաջին օրվանից՝ ապրիլի 2-ից, հեռախոսազրույցներ է ունեցել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Եւ ասել է, որ բարձր է գնահատում Երկրապահի առաքելությունը:
«Այս երկար տարիների ընթացքում Երկրապահը միշտ առաջնորդվել է իր սկզբունքով ու գաղափարով, իսկ այս վերջին իրադարձությունների ժամանակ ևս մեկ անգամ ապացուցել է, որ Երկրապահի համար այլ շահ ու նպատակ չի կարող լինել, քան հայրենիքի պաշտպանությունը»,- ասել է Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանը թերեւս սրանով պատասխանում է արցախցի ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանին, ով հայտարարել էր բավականին աղմկահարույց պատմության մասին՝ կապված Մանվել Գրիգորյանի անվան հետ: