Araratnews.am-ը գրում է.
Տաջիկստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով փոփոխություններ են կատարվել երկրի սահմանադրության մեջ, ըստ որի` այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարող է ցմահ մնալ Տաջիկստանի նախագահ, հայտնում է ТАСС-ը:
Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` հանրաքվեին մասնակցել է 4 մլն 402 հազար մարդ, որոնցից 3 մլն 814 հազարը կամ 94,5%-ը կողմ է քվեարկել համապատասխան փոփոխություններին:
Ընտրողները համաձայնել են, որ «Ազգի առաջնորդի, խաղաղության և ազգային միասնության հիմնադրի» (նախորդ տարի խորհրդարանը այդպիսի տիտղոս է շնորհել Էմոմալի Ռահմոնին) վրա չի տարածվում սահմանադրության 65-րդ հոդվածը, ըստ որի միևնույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ դառնալ նախագահ:
Նշենք, որ Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանը ղեկավարում է 1994թ.-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



