Lurer.com–ը գրում է.
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով անձնասպան են եղել՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրավորների։
Վերջին տվյալներով՝ նյութական վնասների հետ մեկտեղ արձանագրվել է երեք զոհ, տասնյակ վիրավորներ։ Վիրավորների մեջ կա մեկ հայ՝ Խաչիկ Կարապետ անվամբ, որը Ռաքքայից էր հաստատվել Գամիշլիում ։
Բնակավայրն ամիսներ առաջ դարձյալ ահաբեկչական հարձակման էր ենթարկվել։
Ավելի ուշ arevelk.am-ը հայտնել է 3 հայ վիրավորի մասին` Խաչիկ Կարապետ, Սամվել Պարսումի եւ Դավիթ Տալտրեան: