Tert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մահապատիժ իրականացնելու նոր մեթոդ է որդեգրել, տեղեկացնում է abna24.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումն իր ղեկավար կազմի անդամներից մի քանիսին իրենց հիմնական պարտականությունները չկատարելու համար մահապատժի է ենթարկել՝ օգտագործելով շների:
Խմբավորման անդամները կապվում են ծառին և կատաղած շները նրանց սպանում են՝ կծելով: Սա արվում է այլ զինյալների և ղեկավար կազմի անդամներին վախեցնելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել