Armsport.am–ը գրում է.

Բարսելոնան հաղթեց Սեւիլյային եւ դարձավ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում «Բարսելոնան» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ընդունեց «Սեւիլյային»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
 
Հանդիպման հաշիվը բացվեց 97-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ «կապտանռնագույնների» իսպանացի պաշտպան Խորդի Ալբան: Խաղի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Նեյմարը` ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
 
Հարկ է նշել, որ խաղադաշտից հեռացվեցին Խավիեր Մասկերանոն (վերջին հույսի խախտում, «Բարսելոնա»), Էվեր Բանեգան (կոպիտ սահընկում, «Սեւիլյա») եւ Դանիել Կարիսուն (ոչ սպորտային պահվածք, «Սեւիլյա»):
 
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթանակի շնորհիվ դարձավ Իսպանիայի գավաթակիր:
 
«Բարսելոնա»-«Սեւիլյա»՝ 2:0
 
Գոլը՝ Ալբա (97), Նեյմար (120)

 
 
 
 
 
 
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել