Life.panorama.am-ը գրում է.
Խոյ
Մինչև գիշեր Խոյերն անհանգստանալու առիթ չեն ունենա: Արդեն դասավորված գործերը գերազանց կընթանան, իսկ այնտեղ, որտեղ կպահանջվի ձեր միջամտությունը, շատ արագ կձեռնարկեք անհրաժեշտ միջոցները և կտեսնեք ցանկալի առաջընթացը: Գերազանց օր է ոչ ստանդարտ նախագիծը զարգացնելու, փորձարկումների, մրցույթների համար: Նախաձեռնություններում ապահովված է աջակցությունը: Թիմի թույլ օղակը կարող են լինել չափազանց էմոցիոնալ մարդիկ:
Ցուլ
Ցուլերին պետք կգա բնածին համառությունը: Սակայն այդ որակն այսօր խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե հին կանոններն ու հնարքները պնդելու հարցում, այլ ընթացիկ գործերը թարմացնելու և օպտիմալացնելու: Օրը պահանջում է ակտիվություն, խոսքերից արագորեն կոնկրետ գործողությունների անցնելու ունակություն, ինչպես նաև անկախություն զգացմունքներից: Եթե ազատ չեք ուժեղ անհանգստություններից, կարող եք ոչ օբյեկտիվ և անարդար լինել:
Երկվորյակ
Երկվորյակներին ազատության օր կհասնի: Գրասենյակային աշխատանքի փոխարեն ավելի լավ է զբաղվել գործերով, որոնք պահանջում են ակտիվություն, ոչ ստանդարտ մոտեցում, առողջ մրցակցություն: Օրվա հաճելի առանձնահատկությունը կլինի զուգընկերոջ, ղեկավարության, պաշտոնական ատյանների կարծիքներից անկախությունը: Եթե ունեք չարակամներ, նախանձներ, գաղափարական հակառակորդներ, այսօր նրանք ավելի քիչ իրենց մասին կհիշեցնեն:
Խեցգետին
Այսօր կարող է տատանվել նորությունների նկատմամբ Խեցգետինների բնածին անվստահությունը: Այսօր տեղի ունեցող փոփոխությունները կարող են խախտել իրադարձությունների սովորական ընթացքը և մի շարք անհարմարություններ պատճառել, սակայն, միաժամանակ, կլինեն օգտակար, ժամանակին, հրատապ առաջադրանքների լուծման համար արդյունավետ: Կարելի է առաջ շարժվել վերանորոգման, տեխսպասարկման, ցանցային բիզնեսի, կարիերայի ոլորտներում:
Առյուծ
Որպեսզի կյանքը տեղում չդոփի, Առյուծներին անհրաժեշտ է միայն բաց լինել աշխարհին և մարդկանց: Գործերն ավելի հաջող կընթանան, եթե տրամադրված եք համագործակցության և փոխօգնության, չեք վախենում փորձարկումներից և նորություններից: Գործընկերների հետ աշխատելն ավելի հեշտ կլինի, եթե էմոցիոնալ արձագանքները չխառնեք գործնական հետաքրքրությունների հետ: Բացառված չեն դժվար պահերը կոլեկտիվի կամ ընտանիքի կանանց հետ շփումներում:
Կույս
Կույսերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն բանի վրա, ինչը պահանջում է իրավիճակը: Այսօր դա կարող է լինել ծառայողական պարտականությունը, ընտանեկան պարտքը, առողջական վիճակը, ընկերական պարտավորությունը: Չարժե ինքնագործունեություն և չափազանց զգացմունքայնություն դրսևորել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ ռեակցիա և օբյեկտիվ հայացք: Գործը արգելակել կարող է սովորությունը, անբացատրելի կապվածությունը հին իրերին, ծանոթներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



