Hraparak.am-ը գրում է.

Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցելլ Լոռիում: Մեր տեղեկություններով` ժամը 21.00-ի սահմաններում փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Անտառաշեն գյուղում երեխա է գետն ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու գյուղացիները համայնքի տարածքում գտնվող լճակից դուրս են բերել 12-ամյա տղա երեխայի դի, ով Անտառաշեն գյուղի բնակիչ է: Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները: Հանգամանքները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել