Մելդրոնատացում. Դոպինգ-սկանդալի վերադարձը ռուսական սպորտNewmag.am-ը գրում է.

«Եթե ունենանք ապացույցներ պետականորեն կազմակերպված դոպինգային ծրագրի մասին, մենք ստիպված կլինենք կայացնել շատ բարդ որոշում՝ Ռուսաստանին զրկել Օլիմպիական խաղերից». Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի այս հայտարարությունը դարձյալ խառնեց մարզաշխարհը: Ռուսաստանի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու խոսակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ արտագաղթած Մոսկվայի հակադոպինգային ծառայության նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը The New York Times պարբերականին տված հարցազրույցում նշեց, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում մեդալ նվաճած առնվազն 15 ռուս մարզիկ ներգրավված է եղել Ռուսաստանի կառավարության դոպինգային ծրագրին:

Ռուսասատանի հավաքականի ճակատագիրը` WADA-ի ձեռքերում

Ռուսաստանի օլիմպիական հավաքականը կմասնակցի՞ Ռիո-2016-ին` կախված է համաշխարհային հակադոպինգային կազմակերպության նոր հետաքննության արդյունքներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել