Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, ԼՂՀ-ի սահմանադրությանմբ ամրագրված 2 անուններից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» անուններից թողնել միայն վերջինը:
Ժամանակին «ԼՂՀ» անունն ամրագրվեց նրա համար, որ իբրև ավելի հեշտ կլիներ միջազգային հանրությանը բացատրել, թե որ երկրի մասին է խոսքը, «Արցախ»-ով կարող է խառնաշփոթ առաջանալ: Բայց սա սխալ մոտեցում էր: Հենց սկզբից բոլորին պետք էր վարժեցնել ճիշտ անվանը: Ավելի անշահեկան է, երբ փորձում ես ապացուցել, հիմնավորել Արցախի մշտնջենական հայկական լինելը, բայց ինքդ կիրառում ես նվաճողների կողմից կնքված կեղծ՝ Ղարաբաղ անվանումը: Եվ լայն շահարկման հնարավորություն ես տալիս առկա թշնամուն:
Հարգելի հայրենակիցներ, անկախ դեռևս պետական շտկումից, հենց այս պահից սկսած՝ բոլորս այսուհետ կիրառում ենք միայն «Արցախ», «Արցախի Հանրապետություն» անվանումները: Անգամ օտարների հետ շփվելիս: Ոչինչ, թող սկզբում մի քիչ լրացուցիչ պարզաբանական աշխատանք տանենք, բայց աշխարհին վարժեցնենք ճիշտ անվանը: Վստահեցնում եմ, որ սա իր գիտակցական ու ենթագիտակցական դրական ազդեցությունը կունենա բոլորի մոտ՝ Հայկական Արցախի ճանաչման գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել