Զավեն Բադոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականBarometer.am-ը գրում է.

"Բանանցի"-ի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մայիսի 22-ից հունիսի 2-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականը մայիսի 28-ին և հունիսի 1-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել