Panorama.am-ը գրում է.

«Պատուհաններից հեռու մնացեք, ադրբեջանցի դիպուկահարներն այնտեղ են»,- գրում է իտալացի անկախ լրագրող, վերլուծաբան Սիմոնե Զոպելարոն El Manifesto պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում։ Նա ներկայացնում է իր տպավորությունները Արցախի շփման գծից՝ վերհիշելով Թալիշ գյուղ իրեն ուղեկցող անձնակազմի զգուշացումները։  

Ինչպես հեղինակն է նշում, առաջին վայրն ուր այցելել է Արցախում, եղել է Թալիշ գյուղում գրադ կայանքից հրետանակոծված միջնակարգ դպրոցի շենքը, կիսաքանդ, կիսափուլ հատակներին ցաքուցրիվ ընկած դպրոցական դասագրքերով, նոթբուքերով` կեղտի ու փոշու շերտի տակ։

Վերլուծաբանը ներկայացնում է, իր բնորոշմամբ, ուրվական դարձած Թալիշը, որտեղ ադրբեջանական կողմի  արձակած գնդակների հետքերն ակներև են ցանկացած տան վրա, իսկ որոշ շինություններ հրթիռային հրետանակոծության հետևանքով կիասաքնդ. դրանց թվում գյուղի հանդիսությունների սրահը։

«Եվրոպայի սահմաններին մոտ հայերի և ադրբեջանցիների միջև անվերջ թվացող այս պատերազմն արդեն շարունակվում է քառորդ դար, մինչդեռ աշխարհը ցանկանում է շարունակել մոռացության տալ այն», - գրում է հեղինակը։

Նա պատմում է, որ ապրիլյան թեժ մարտերից հետո լարվածությունը դեռ շարունակվում է, նշելով, թե Թալիշ իր այցելությունից ընդամենը ժամեր առաջ հայ զինվոր էր սպանվել ադրբեջանական կրակից։

Տեղացիներից մեկը լրագրողին հայտնել է, որ դեռևս մեկ ամիս առաջ գյուղի հողատարածքներում ֆերմերները զբաղված էին հողի մշակմամբ, մինչդեռ այսօր տարածքներն արդեն ամբողջապես լքված են։

«Այսօր նույնիսկ տրակտորներն են թիրախում», - գրում է Զոպելարոն ու հավելում, թե ոչ միայն Թալիշ գյուղն է վերածվել պատրեազմի թատերաբեմի, այլև Մարտակերտ քաղաքին կապող միակ ճանապարհը, քանի որ առաջնագիծը ընթանում է ճանապարհին զուգահեռ` մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

«Թշնամու կրակից պատսպարվելու համար, Ղարաբաղի հայերը նոր ճանապարհ են կառուցել դեպի Թալիշ, ինչպես նաև դրա հետևում պաշտպանիչ թումբ, որի բարձրացման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, իսկ հողափոր մեքենայի վարորդն օրնիբուն աշխատում է, սեփական կյանքը վտանգի ենթարկելով։ Ճնապարհը վարորդները ստիպված են լինելու թույլատրելի արագությունից ավելի արագ անցնել՝ դիպուկահարներից զերծ մնալու համար», - գրում է հեղինակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել