Life.panorama.am-ը գրում է.Մայիսի 18-ին Քիմ Քարդաշյանը ժամանել էր Կաններ, որտեղ ներկա է եղել Ջիմ Ջարմուշի «Կյանքը ինչպես հրաշք» կինոյի պրեմիերան։ Քիմը կարմիր գորգով անցել է արծաթագույն, մինչև հատակը ձգվող զգեստով, որով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը կարել է ոճաբան Lan Yu-ն։ Սակայն Քարդաշյանի անթերի տեսքը բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել բլոգերների շրջանում։
Բանն այն է, որ համացանցի օգտատերերի կարծիքով, աստղը Կանների կինոփառատոնից առաջ լիպոսակցիա է արել։ Փառատոնից ոչ այնքան վաղ աստղը ներկայացել էր մեկ այլ միջոցառման՝ Նյու-Յորքում Webby Awards մրցանակաբաշխությանը։ Այնտեղ աստղը նույնպես շատ գեղեցիկ տեսք է ունեցել, սակայն բլոգերները նկատել են, որ վերջինս այդքան նիհար չի եղել, ինչպես կինոփառատոնում։
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/21/kim/483241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել

