44975Araratnews.am-ը գրում է.

Ապրիլի 2-ից սկսած թշնամու կողմից պարբերաբար հրետանա-հրթիռակոծված Մարտակերտի շրջանի Մատաղիս բնակավայրերում ընթանում են վերականգնողական ակտիվ աշխատանքներ:  ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով Մատաղիսում տուժել է բնակֆոնդի մոտ 50%-ը, որից 5-ում վնասների չափն ավելի լուրջ են, մյուս բնակարաններում` մասնակի նորոգում կիրականացվի:

12

Վերանորոգման-վերակառուցման աշխատանքները համակարգում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: «Անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ պատերազմի հետքերը վերացնենք տուժած բնակավայրերում»,-հավաստիացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բացի պետական աջակցությունից, Մատաղիսում վերականողական աշխատանքներում օգտագործվում է ապրիլին ՀՀ-ից և ՌԴ հայկական համայնքներից բարեգործական ծրագրերով ստացված շինանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել