Life.panorama.am-ը գրում է.

1. Կինը համարում է, որ արժանի է ավելիին
Կնոջը դուր չի գալիս իր ամուսնական կյանքը, սակայն վախենում է քանդել իրենց ամուսնական կյանքը։ Ավելի հաճախ ուրիշ տղամարդկանց հետ կապի մեջ լինում են կանայք, ովքեր ամուսնացած են 20 տարուց ավել։
2. Խնդիրներ ամուսնական կյանքում
Մշտական վեճերը կարող են դառնալ կնոջ դավաճանության պատճառ։
3. Ինքնագնահատականի բարձրացում
Որոշ կանայք, ովքեր երկար ժամանակ ապրում են տղամարդու հետ, սկսում են համարել, որ այլևս գրավիչ չեն այլ տղամարդկանց համար։ Սա առիթ է հանդիսանում, որ կինը սկսում է իրեն անվստահ զգալ։ Եվ որպեսզի ինքնագնահատականը բարձրանա, կինը գնում է դավաճանության։ Այս դեպքը ավելի հաճախ լինում է, երբ ցածր ինքնագնահատականով կնոջ վրա ուշադրություն չի դարձնում նույնիսկ իր ամուսինը։
4. Սեքսուալ անբավարարվածոթյուն
Այս հարցը իհարկե հանդիսանում է լիարժեք ամուսնական կյանքի կարևորագույն մասնիկներից մեկը։ Եթե կնոջ երևակայությունը չի արդարացնում իր կողքի տղամարդը, ապա կինը սկսում է փնտրել նրան, ում հետ կարող է լիարժեք կին զգալ։
5. Վրեժ լուծելու ցանկություն
Հաճախակի դավաճանության պատճառը հենց վրեժ լուծելու հետևանք է։ Օրինակ, եթե կինը իմանում է, որ իր ամուսինը իրեն դավաճանել է։ Իհարկե այդ պահին կինը մեծ սթրես է ապրում։ Կինը, ցանկանալով տղամարդուն պատճառել նույն ցավը կամ թեթևացնել իր ցավերը, գնում է դավաճանության։
6. Սիրահարվածություն
Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց ամուսնացած կինը կարող է ուղղակի սիրահարվել։ Իհարկե դա չի լինում այնպես, ինչպես երիտասարդ հասակում, ամեն ինչ լինում է այլ կերպ։ Բայց ընդհանուր իմաստը դրանից չի փոխվում։ Հասուն կանայք երբեմն անում են անհասկանալի և տարօրինակ արարքներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



