Araratnews.am-ը գրում է.
Իրաքի մայրաքաղաքում կոռուպցիայի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադիի նստավայր, հայտնում է ТАСС-ը` հղում անելով Agence France Presse-ին:
Նշվում է, որ չնայած իրավապահները կրակ են բացել` ցուցարարներին հաջողվել է ներխուժել «կանաչ գոտի»` Բաղդադի հատուկ պահպանվող շրջան, ուր տեղակայված են կառավարական շենքերն ու մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ:
Հայտնի է դարձել, որ Բաղդադում բողոքի ցույցը ցրելու ժամանակ զոհվել է երեք մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



