Թուրքիան այսօր, մայիսի 21-ը, հայտարարել է չերքեզական աքսորի ժամանակ տեղի ունեցած սպնադի զոհերի հիշատակի օր: Սրա մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն  «Ռուսաստանի օկուպացիայի հետևանքով Կովկասում ապրող հարյուր հազարավոր չերքեզներ աքսորվեցին Անատոլիա կամ ենթարկվեցին սպանդի: Մինչև 19-րդ դար չերքեզները ապրում էին իրենց բնօրրանում, սակայն այն աղետը, որը բերեց Ռուսաստանը ու կոչվում է չերքեզական աքսոր , չեքեզներին կտրեց իրենց հայրնիքից », - հայտրարաել է Թուրքիայի ԱԳ արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլղիչը :
Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանին և այստեղ Սիրիայից բազմաթիվ չերքեզներ են հանգրվանել, այսօր նախատեսվում է անցկացնել միջոցառումներ Ռուսական կայսրությունից չերքեզների վտարման 152-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև տեղի կունենա ոգեկոչման արարողություն այդ աքսորի զոհերի համար: Կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը և Քոջաելի քաղաքապետ Իբրահիմ Քարաօսմանօղլուն ծաղկեպսակներ ու ծաղիկներ են նետել Մարմառա ծովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել