Tert.am–ը գրում է.
ԱՄՆ-ում մոտավորապես 300 հղի կանանց մոտ հայտնաբերվել է զիկա վիրուս, ինչի մասին վկայում են hիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները:
Մինչև հիմա տվյալներ չէին հրապարակվել ԱՄՆ-ում զիկա վիրուսով հիվանդ հղի կանանց թվի վերաբերյալ:
Նշենք, որ վիրուսը փոխանցվում է մոծակների խայթոցի և սեռական հարաբերությունների ճանապարհով:
Հղի կանանց վարակման դեպքում վիրուսը կարող է ազդել պտղի շնչառական ֆունկցիաների վրա, ինչպես նաև գլուխը կարող է լինել փոքր չափերի և ունենալ զարգացման խնդիրներ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/21/zika/2026722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



