Պարզվում է` չինացիները պատրաստում են ձմերուկի սերմերն այնպես, ինչպես մենք պատրաստում ենք դդմի սերմերը:

Յուղով և համեմունքներով տապակած, կարմրացրած ձմերուկի սերմերը շատ համեղ են: Նման ձևով պատրաստած ձմերուկի սերմերը հիանալի կանխարգելիչ միջոց են ճիճուների դեմ:

Ձմերուկի սերմերի թուրմ

Բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ ձմերուկի հում կորիզներ
  • 1 լ սառը ջուր

Պատրաստման եղանակը

1 Լցրեք սերմերը կաթսայի մեջ, վրան ջուր ավելացրեք: Հասցրեք եռման աստիճանի:

2 Եփեք սերմերը 45 րոպե:

3 Թանզիֆով անկացրեք թուրմը և օրական երեք անգամ՝ մեկ բաժակ:

Ձմերուկի սերմերից պատրաստված թուրմը հիանալի միզամուղ է, հաճախ այն օգտագործում են արագ նիհարելու համար: Այս ըմպելիքն օգտագործում են նաև շագանակագեղձի բորբոքման ժամանակ (պրոստատիտ): Ձմերուկի նման թեյը շատ արդյունավետ է նաև հիպերտոնիայի ժամանակ:

Ձմերուկի կորիզները՝ ճիճուների դեմ

 

Բաղադրիչներ

  • Ձմերուկի սերմեր
  • Ոչ յուղոտ կաթ

Պատրաստման եղանակը

1 Չորացրեք սերմերը ջեռոցում և փոշիացրեք:

2 Խառնեք փոշին անյուղ կաթի հետ 1:10 հարաբերությամբ:

3 Պետք է խմել սա սոված փորին՝ երկու բաժակ: Բուժման կուրսը երեք օր է. Պրոֆիլակտիկայի համար բավական կլինի խմել մեկ օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել