Մի անգամ էլ եմ գրել` կոռուպցիայի դեմ պայքարը և մնացած բարեփոխումները ենթադրում են գոյություն ունեցող կարգի հիմնահատակ փոփոխություն, և դա կատարելու համար բյորոկրատիայի վրա հիմնվելը կլիներ միամտության վերին աստիճանը: Նաև գրել եմ, որ ապրիլյան պատերազմը ոչ միայն դրսևորեց հայ զինվորի անսահման տոկունությունը, այլև բանակի նկատմամբ հանրության ուշադրության կենտրոնացումը: Եվ հենց բանակը աննորմալ բոլոր երևույթներից մաքրելը կլիներ այն իսկական «շոգեքարշը», որ կտաներ իր հետևից ողջ հասարակությունը: Իսկ բանակի բարեփոխման առումով բյուրոկրատիայի վրա հենվելը անհրաժեշտ չէ. դրա համար բավարար է ազնիվ ու հայրենասեր սպաների ու քաղաքացիական հասարակության աջակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: