168.am-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 20-ին լրացավ ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Շերի 70-ամյակը: Նա այն բացառիկ աստղերից է, որը միաժամանակ արժանացել է այնպիսի պարգեւների, ինչպիսիք են «Օսկար», «Գրեմի», «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակները, որոնք նա ստացել է կինոյի, երաժշտական եւ հեռուստատեսային ինդուստրիայի բնագավառում կատարած աշխատանքի համար:
Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում է ավելի քան 50 տարի, Շերը դարձել է երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ այն կատարողներից մեկը, որոնք առավել մեծ թվով ձայնագրություններ են վաճառել:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/20/639129.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել