pent3_b9deeAraratnews.am-ը գրում է.

Պենտագոնը առաջվա նման մտադիր չէ Ռուսաստանի հետ կոորդիանցնել ռազմական գործողություններ Սիրիայում: «Մենք չենք համագործակցում ու չենք կոորդինացնում մեր գործողությունները ռուսական կողմի հետ»,- Interfax-ին տեղեկացրել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Նա այդպես է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության արած առաջարկին` ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ հարված հասցնել «Ջահադ ալ Նուսրայի» գրոհայինների դիրքերին: Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է գերատեսչության ղեկավար Էշտոն Կարտերի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական գործողությունները պաշտպանում են Ասադի ռեժիմին, ինչը նույնն է, որ յուղ լցնել կրակի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել