Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդագրության՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնող տխրահռչակ Պեդրո Ագրամունտը բաց չի թողել սիրելի Ադրբեջանին հաճոյանալու հերթական հնարավորությունը և հայտարարել, թե ՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև մյուս հակամարտությունները, պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքով՛՛..
Եթե հավատանք ադրբեջանական լրատվականին..
Իսկ եթե չհավատանք, միևնույնն է, անհերքելի փաստ է, որ Եվրոպայի 47 պետություններին միավորող կառույցի այս տխրահռչակ ղեկավարը կամ պատկերացում չունի միջազգային իրավունքի նորմերի և փաստաթղթերի մասին, կամ էլ հանկարծակի ՛՛մոռացել է՛՛ նրանց գոյության մասին:
Խորհուրդ կտայի Պեդրո պապիկին գիշերները քնելուց առաջ կարդացեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին օգտակար նյութեր, և ի սրտե մաղթում եմ երազում տեսնել ինքնորոշված Արցախի հրաշք մանուկների աչուկները, տեսնել նրանցում անսպառ ուժը, քաջությունը, վճռականությունը, հերոսությունը, որն ի ծնե են կոդավորվում, և տեսնել արժանապատվությունը՝ մի բան, որ նա կարող է միմիայն երազում տեսնել: