Irates.am-ը գրում է.

Ինչ հետամնաց ժողովուրդ ենք մենք։ Տարիներով չենք կարողանում հասկանալ ու գիտակցել, որ «Եվրատեսիլի» մրցույթներում, շատ վաղուց արդեն, տեղի է ունենում ոչ թե Եվրոպայի կատարողների ու երաժշտական դպրոցների մրցություն, այլ քաղաքական շահարկումներ։ Եվ ըստ էության, կարելի է գլխի ընկնել, թե ով է դրանց կազմակերպիչը, որ ներկայանում է իբրև «Եվրոպայի երաժշտական ընկերակցություն»։ Բայց 2016 թվականը պատմության մեջ մտավ որպես ամենաաղմկահարույցը։ Միտք չունեմ անդրադառնալու այդ բոլոր «մեկ օրվա երգերին»։ Աստված հեռու պահի։ Կա՞ մեկը, որ որևէ բան հիշում է այն ամենից (բացառությամբ շվեդական ABBA-ի երգերի), ինչ տարիներ շարունակ երգում են «Եվրատեսիլի» հաղթողները։ Բայց փոխարենը շատերն են հիշում, որ հաղթողները որոշվում են ինչ-որ մեկի կամքով, բայց ոչ հանդիսականների։ 2016-ին պարզվեց, օրինակ, որ հաղթողին որոշում է նույնիսկ ոչ թե տխրահռչակ «պրոֆեսիոնալ ժյուրին», այլ առհասարակ մեկ ուրիշը։ Եվ արժե՞, արդյոք, մեր հայկական սոցցանցը լցնել հիացական գրառումներով, թե Իվետա Մուկուչյանն արևելյան գեղեցկուհի է, եվրոպական ճկունությամբ հիանալի խաղացնում է սիրուն ազդրերն ու այստեղ-այնտեղ հմտորեն ծափեր է կորզում։ Խոսք չկա, Քիմ Քարդաշյանի ոճը գերիշխող է դառնում հայուհիների աղջկական կամ կանացի վարքագծում։


Իսկ Մուկուչյանի և նրա պրոդյուսերների ու օգնականների մտքով չի՞ անցել, արդյոք, որ բացի մրցույթին մասնակցելուց, իրենք աշխարհին նաև ցուցադրում են ժամանակակից երիտասարդ հայուհու «առաքինությունը» կամ... «սանձարձակությունը»։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ նրանց համար գլխավորը «մրցանակին տիրանալն» է։ Բայց չտիրացան։ Մրցույթի շատ ու շատ մասնակիցներ ու իգական սեռի հանդիսականներ հագնված էին շատ ավելի զուսպ, քան քրիստոնեության համարյա երկրորդ հայրենիք հանդիսացող Հայաստանի մասնակիցը։

Դե, ասենք, լավ, սխալվել էին, ո՞ւմ հետ չի պատահում։ ՈՒղղակի մի առաջարկություն ունեմ. ի՞նչ անել այն փողերը, որ «ինչ-որ մարդիկ» ամեն տարի ծախսում են այդ «Եվրատեսիլի» վրա։ Բանակի կարիքների վրա ծախսել։ Մարտերում զոհված կամ հաշմված մարտիկների ընտանիքների վրա ծախսել։ Ի՞նչ է, ազնիվ նպատակ չէ՞, հա՞։ «Դրա շնորհիվ Եվրոպայում մեզ չեն ճանաչի, հա՞»։ Բայց փոխարենն ընչազուրկներին օգուտ կլինի։ Կամ էլ՝ մեր բանակին։ Ի՞նչ մի ուրախություն է թրքուհի Ջամալայի «հաղթանակը», որը Ստոկհոլմ էր մեկնել պարզերես դարձնելու Պորոշենկոյի վառ ֆաշիստական ռեժիմը և տեղեկատվական քաղաքական սադրանք կատարելու։ Եվ ի՜նչ «գեղցիական» հպարտություն է համակել շատերին. ա՜խ, Ջամալան լուսանկարվել է Ջիվան Գասպարյանի հետ։ Ա՜խ, Ջամալայի մայրը հայ է։
Մի՞թե մենք պիտի հպարտանանք ու հիանանք ամեն թուրքով կամ թրքուհիով, ում մայրը հայուհի է եղել... Ի՞նչ հայուհիներ են նման մայրերը։ Այն վերապահությունը, թե «Ջամալան Ղրիմի թաթարուհի է, ոչ թե թրքուհի», ընդունելի չէ։ Ահա, տեսեք, Էրդողանն էլ է անձամբ շնորհավորել «հաղթողին», ահա ահաբեկչության մեղադրանքով հետազոտվող թուրքական հատուկ ծառայությունների գործակալ Մուստաֆա Ջեմիլյովն է «վազում» Ստոկհոլմի մարզահամերգային համալիրի ճեմասրահում. հետո՞ ինչ, որ Ջամալայի ուսերին Հաբսբուրգների ավստրո-հունգարական (անհետացած) կայսրության արքայազններից մեկի դեղին-երկնագույն լաթն է, որ ներկայացվում է իբրև ՈՒկրաինայի դրոշ։ Չէ՞ որ թուրքերն են ուրախանում։ Այնպես որ, Հայաստանի՝ Ջամալայի համար խելքամաղ եղող քաղաքացիներին կարող եմ խորհուրդ տալ սիրելու նաև հայերի արյունարբու դահիճ սուլթան Աբդուլ Համիդին, չէ՞ որ նրա մայրն էլ հայ էր... Եվ ի՜նչ «հանճարեղ բարեփոխիչ» էր։ Ինչո՞ւ պիտի չհպարտանանք ու չհիանանք։ Հայոց ցեղասպանության մասին՝ թեկուզ գոնե Վոլինի մարզի այն ութ գյուղերում, որ պատերազմի ժամանակ սրի քաշեցին բանդերականները, այն ժամանակ կհասկանայինք հիացմունքը, բայց նա այլ բան էր կաղկանձում։


ՈՒստի պետք չէ որևէ մեկին կոչ անել Ջամալային համարելու հայուհի, նա ինքը դա չի ընդունում, հպարտանում է իր թուրքականությամբ ու մուսուլմանությամբ։ Իսկ այն, ինչ նա «երգում» էր, երգ չէր, բերանն արյունոտ շնագայլերի սերունդների ոռնոց էր, չէ՞ որ 40-ականներին նացիզմի աջակիցները հենց վախկոտ շնագայլեր էին։ Օ՜, քանի՜-քանի տարի է, ախր, մեր Հայաստանն «ամաչում» երգի տեսքով այդ Եվրոպային պատմել իրականում կատարված Հայոց ցեղասպանության մասին։ Իսկ սրանք, և այն էլ հաբսբուրգյան լաթի ներքո, ոռնում են «1944»-ի մասին, և դեռ առաջին տեղն էլ դրանց են ընծայում։ Սա էլ հենց «Արևմուտքի միտքն ու խիղճն» է, ուշադիր նայեք, հայեր։ Առաջին անգամ չէ, որ տականքները քաղաքականացված կերպով կուռքեր են ընտրում Եվրոպայի համար։ Հիշում եմ, Կիևում «առաջին մայդանի» տարում Արևմուտքը հաղթանակը շնորհեց մի հայտնի մայդանացուհու՝ երգչուհի Ռուսլանային, և դա ասես ուկրաինական նեոնացիստների «դրոշը» դարձավ։ Հիմա «փոխանցում է արվել» թուրք ֆաշիստներին, քանի որ Ջեմիլյովի, հիմա էլ Ջամալայի նմանները Ղրիմի թաթարական նեոնացիստների դրոշն են։ Եվ հենց նմաններին են այսօր «սիրում» ՈՒկրաինայի ֆաշիստական իշխանությունները։


Հարց է առաջանում. իսկ Հայաստանի ինչի՞ն են պետք նման քաղաքականացված շոուները, որտեղ արդյունքները կանխատեսելի են։ Նրանք, ովքեր որոշում են մեր երևանյան «պրոֆեսիոնալ ժյուրիի» կազմը, Հայաստանում ֆաշիզմի դրածոներ են։ Համոզված եմ, որ երևանյան «պրոֆեսիոնալ ժյուրիի» մասնագիտական «անպիտանության» մասին հարցի պատասխանը կարող են, վերջին հաշվով, գտնել մեր մշակույթի նախարարությունում։ Իսրայելցու կատարումը էժանագին էր, տեսահոլովակն ավելի լավն էր։ Բայց Ամիրը նույն Ջամալայից լավն էր։ Լազարևի երգը հաստատ «2» բալից ավելի արժեր։ Ի՞նչ ցույց տվեց մեր «պրոֆեսիոնալ ժյուրին»։ Որ ինքը «համահունչ» է և ծարավի է Ռուսաստանին ասելու իր նողկանքի «յախկ»-ը։ Լավ, քվեարկեիք սերտ դաշինքով, էլի առաջին տեղը տայիք թրքուհուն՝ Էրդողանով ու Ջեմիլյովով հանդերձ։ Բայց ինչո՞ւ եք «անկանխակալներ» ձևանում։ Թե՞ քիչ էին «վճարել», Ջամալայի համար «չհերիքե՞ց»։ Չէ՞ որ դուք երգերն ու կատարումներն էիք գնահատում, ոչ թե երկրները։ Եվ բնավ էլ պետք չէ մատնացույց անել ուրիշներին՝ ձեզ խայտառակ մի արեք և ծիծաղելի վիճակի մեջ մի դրեք։ Այնպես որ, եթե մասնակցելու լինեք 2017 թվականի այդ «ԵվրաՉտեսիլին», ապա անպայման Հայոց ցեղասպանությանը նվիրված երգով, ասենք, «1915» անունով։ Եվ կաշառքախեղդ կանեք, որպեսզի այնտեղ՝ եվրոպաներում, ոչ ոք չհամարձակվի արգելք հանդիսանալ։ Իսկ եթե ոչ՝ տնտեսեք, տիկնայք և պարոնայք, չէ՞ որ բանակն ու զոհերի ընտանիքներն այդ փողերի կարիքը շա՜տ ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել