Երեկ Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում էինք, զոհված հետախուզական ջոկի հրամանատար Նվեր Սիմոնյանի տանը։ Նվերը վեց երեխաներից ավագն էր։ Հայրը՝ Սարոն առաջին պատերազմում վիրավորվել է, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Նվերի մասին կգրենք Հետքում, այժմ այդ ընտանիքի տան մասին եմ ուզում գրել։ Նրանք ապրում էին վթարային տան մեջ եւ երբ ծնվեց 6-րդ երեխան։Կառավարությունը նրանց համար պետք էր տուն կառուցել, կամ հատկացնել։ 2014-ին դեկտեմբերին Կառավարությունը 8 մլն դրամ հատկացրեց եւ Թաղասեռ գյուղում տուն գնեցՍիմոնյանների ընտանքի համար։ Իհարկե, ընտանիքը կարող էր չհամաձայնվել այդ տունը ձեռքբերելուն, բայց երեխաների մայրը՝ Շուշան Սիմոնյանն ասում է, այլ <ճար չկար, վախենում էի էդ հինը տունը փլվել, դրա համար միանգամից համաձայնվեցի>։ Տունը կարիք ուներ վերանորոգման, ոչ մի համարություն չունի այն։ Նախ կառավարությունը պետք է բացատրութոյւն տա, թե հեռավոր այդ գյուղում 8 մլն դրամով ինչու է գնել նման վիճակում գտնվող տունը։ Ղարաբաղի գյուղերում տների գները բավականին էժան են։ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը մի քանի անգամ շինանյութ է խոստացել, բայց չի կատարել խոստումը։ Նորիկի եղբայրը՝ Ազատը նույնպես ծառայության մեջ է, Նորիկի զոհվելու օրը նա եղբոր հետ էր։
Կառավարությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի այս ընտանքին։ Այցելեք այս ընտանիքին եւ լուծեք առկա խնդիրները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: