Մտածում եմ՝ նորմալ է երևի, որ Ադրբեջանի հետ ամեն ինչ այսպես է դասավորվում։ Բա էլ ո՞նց լիներ։ Մենք որոշե՞լ ենք ինչ ենք ուզում էս կյանքից։ Կամ ինչպիսի Ադրբեջան ենք ուզում տեսնել մեր կողքը։ Կամ թե ընդհանրապես ուզու՞մ ենք Ադրբեջան լինի, թե չէ։ Ե՞րբ է քննարկել մեր հանրությունն այսպիսի հարցեր։ Ինչու՞ է այս ամենը մարդկանց նեղ շրջանակում մնում միայն...

Որոշում է պետք, ընկերներ։ Որոշում կայացնելու ճիշտ ժամանակն է հիմա։ Հնարավոր չէ հաղթել այն պատերազմը, որի վերջնանպատակը պարզ չէ։ Ի վերջո, ո՞նց պիտի իմանանք հաղթե՞լ ենք արդեն, թե ոչ։ Խնդիր է պետք դնել ու հասնել դրան։ Սա է ձևը։ Շտապել է պետք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել