Հիսուսը նավակ մտավ և լճի մյուս կողմն անցնելով՝ եկավ իր քաղաքը։ Եվ ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին.
- Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը ներված են քեզ։
Օրենքի ուսուցիչներից ոմանք իրենց մտքում ասացին. «Այս մարդը հայհոյում է»։
Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.
-Դուք ինչու՞ եք ձեր մեջ չար բան մտածում։ Ի՞նչն է ավելի հեշտ. անդամալույծին «Քո մեղքերը քեզ ներված են» ասե՞լը, թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր» ասելը։ Բայց պետք է գիտենաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու։
Ապա դառնալով անդամալույծին՝ ասաց.
- Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը։
Անդամալույծը վեր կացավ և տուն գնաց։ Ժողովուրդը երբ այս բանը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն, որ այսպիսի իշխանություն է տալիս
մարդկանց։
(Մատթեոսի ավետարան 9:1-8)