1. Իմաստությունը կիրք է:
2.Հարգանքը ուրիշների նկատմամբ հարգանքն է սեփական անձի նկատմամբ:
3.Ամոթը տխրության մի տեսակ է, որը հիմնված է սեփական անձի հանդեպ սիրո վրա, և որը ծագում է քամահրանքի վախից:
4. Խելքը կատարելագործելու համար հարկավոր է ավելի շատ մտածել, քան սերտել:
5. Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:
6. Վախկոտությունը շատ վնասակար է, որովհետև այն արգելակում է, որ կամքը օգտակար գործողություն կատարի:
7.Ես ինձ համար կանոն եմ դարձրել հաղթահարել ոչ այնքան ճակատագիրը, որքան ինքս ինձ և փոխել ոչ այնքան աշխարհի կարգը, որքան իմ սեփական նկրտումները:
8. Միայնություն պետք է փնտրել մեծ քաղաքներում:
9. Այս կյանքում չարիքն ավելի բարձր է գնահատվում, քան առաքինությունը:
10. Քչերը կնախընտրեին ճշմարիտ-վնասակարը օգտակարի փոխարեն, եթե չերկյուղեին Աստծուց և հավիտենական կյանքի ակնկալիք չունենային:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/498020520236356
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել