Խնդիրներ կան, որոնց անկախ բացասական տեսանկյունից տրվում են գնահատականներ... Գիտեմ, որ ինձ ոմանք կքննադատեն, բայց չեմ կարող չգրել... Այսօր Եռաբլուր այցի ժամանակ մի կին էր մոտեցել նախագահին, որը ակամայից լացի և այլ էմոցիաներից ելնելով խղճահարություն է առաջացնում, բայց Մալաթիա-Սեբաստիա թաղամասի այս բնակչուհին, ով ունի երեխա, իսկ ամուսինը մահացած էր, հաճախ է նման ոճով մոտենում տարբեր մարդկանց, ու շատերն են նրան ճանաչում... Հիվանդ երեխան ասելով նկատի ուներ իր տղային, ով դեղի տակ է մնացել ցավոք :( Իսկ մյուս երեխաների հետ էդքան էլ կապված չէ և նախընտրել է նման ճանապարհով գումար վաստակել... Հիմա որքանո՞վ էր ճիշտ նրա այցը Եռաբլուր... Ճիշտ հասկացեք ինձ... Իսկ հիմա բոլոր լրատվականները դրա մասին են գրում, թե նախագահը ինչու բարկացավ հանրածանոթ դեմքի համար... Անցած տարի, հիշում եմ, նույն կնոջը Ալեքսանյանը մի քանի հարցերով օգնել էր, սակայն գումարները ըստ նպատակի չէին ծառայել, դա էլ իմացա ընկերներիցս մեկից... Մի այլ դեպք էլ երեկ տեղի ունեցավ. լրատվականները սկսեցին դնել նոյեմբեր ամսին տեղի ունեցած զինվորի խոշտանգման դեպքը, իբր երեկ է տեղի ունեցել... Հարգելիներս, ուղղակի խնդրում եմ՝ մի քիչ օբյեկտիվ գտնվեք, ինքս հասկանում եմ բոլորիդ մտահոգությունը, բայց բաներ կան՝ տեղն ու ժամը չէ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrenater045/posts/334527999987238
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել