Հարկադիրի ազատ ու արդար աճուրդը թերևս ամենակարևոր գործընթացն է այսպես ասած` "ամեն ինչ իր տեղը դնելու համար" : Առաջին հայացքից շատ կարևոր չի թվում, բայց կոնկրետ` անշարժ գույքի անկանոն կուտակումները պատուհաս են երկրի տնտեսության համար: Անշարժ գույքը յուրաքանչյուրի համար մեկ կապիտալն է, և դրանով է պայմանավորված երկրի տնտեսական բալանսը: Անշարժ գույքը Հայաստանում մի կիլո բանանի պես է վաճառվում աճուրդում, բայց ազատ աճուրդ կոչվելուց շատ հեռու է: Սա պատճառ է դառնում գնային անորոշության, որն էլ խոչընդոտում է հետաքրքրությանը անշարժ գույքի ներդրումների համար: Աճուրդ կոչվածը առավ-փախավ լինելուց առաջ շատ կարևոր նշանակություն ունի: Դրա միջոցով է ՄԻԱՅՆ փաստվում գույքի իրական արժեքը: Թե՛ շինությունը, թե՛ հողի նշանակության և օգտագործման ՕԳԳ-ն ինքնարժեքի և պահանջարկի հիման վրա է արժևորվում, և հիմնականը պահանջարկն է, այլ ոչ ինքնարժեքը: Ինքնարժեքը կարող է երկու անգամ բարձր կամ ցածր լինել` ըստ պահաջարկի:
Մի խոսքով. ազատ ու արդար աճուրդների բացակայությունը ամեն ինչ շարքից կհանի` բանկային ֆինանսավորման համակարգից մինչև սանտեխնիկի ձեռավարձի չափը: Սա է պատճառը, որ հիփոթեքային տոկոսները ռիսկային ձևաչափով են տրամադրվում, և սանտեխնիկը արտագնա աշխատանքի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել