168.am-ը գրում է.

Եթե ժամանակ չեք գտնում այցելել մարզասրահներ, սակայն ցանկանում եք կարճ ժամանակում ազատվել մի քանի անցանկալի կիլոգրամներից, ապա fhfn կայքը խորհուրդ է տալիս մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ այս հարցում:

Այս բաղադրության հիմնական բաղադրիչներն են դարչինն ու մեղրը: Համադրված՝ այս երկու բաղադրիչները խթանում են նյութափոխանակությունն ու օգնում են այրել ավելորդ կալորիաները՝ առանց ջանքեր գործադրելու:

Բաղադրություն

  • 250 մլ ջուր
  • 1 թ/գ աղացած դարչին
  • 2 թ/գ մեղր

Ջուրը լցրեք կաթսայի մեջ, սպասեք, մինչև եռա: Դարչինը լցրեք խորը տարայի մեջ և վրան ավելացրեք եռացրած ջուրը: Լավ խառնեք, ծածկեք կափարիչով և թողեք մի փոքր սառչի: Այնուհետև ավելացրեք մեղրն ու լավ խառնեք (hիշեք, որ մեղրը պետք է ավելացնել միայն սառը ըմպելիքներին): Խառնուրդը դրեք սառնարանն ու թողեք մնա 24 ժամ:

Պատրաստելուց մեկ օր անց քնելուց առաջ խմեք խառնուրդի կեսը, իսկ մնացած կեսը՝ առավոտյան: Արդյունքը կտեսնեք միայն դատարկ ստամոքսին թեյը խմելու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել