EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Այդ մասին AFP-ին հայտնել է Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ինքնաթիռը կործանման պահին եղել է Եգիպտոսի դիսպետչերների պատասխանատվության գոտում:
A320 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է նախատեսված վայրէջքից մոտ 45 րոպե առաջ: Ինքնաթիռն այդ պահին եղել է Եգիպտոսի ափից 280 կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք ռադարներից անհետանալուց րոպեներ առաջ:
Եգիպտոսի ավիացիոն ծառայությունները սկզբում հայտնել են, որ ինքնաթիռից ստացվել է ինչ-որ ազդանշան, որը ենթադրաբար եղել է աղետի ազդանշան: Հունական դիսպետչերական ծառայությունները եգիպտական ինքնաթիռից աղետի ազդանշան չեն ստացել:
Եգիպտոսի ավիացիոն ծառայությունները սկզբում հայտնել են, որ ինքնաթիռից ստացվել է ինչ-որ ազդանշան, որը ենթադրաբար եղել է աղետի ազդանշան: Հունական դիսպետչերական ծառայությունները եգիպտական ինքնաթիռից աղետի ազդանշան չեն ստացել:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից: Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/19/egypt/2024626
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



