Մեր մարզուհին հաղթանակով մեկնարկեց կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունումBarometer.am-ը գրում է.

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Մեկնարկային մենամարտում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

Մայիսի 19-ին ռինգ դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի մյուս անդամ, 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

ՀԱՕԿ լրատվության բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել