Tert.am-ը գրում է.

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Analitik.am»-ի գործով կալանավորված Վարդիթեր Գիշյանին. այս մասին Tert.am-ին ասաց Վարդիթեր  Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

«Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով խնդրել էի վերացնել Առաջին ատյանի դատարանի որոշումը կամ կիրառել այլընտրանքային պատիժ՝ գրավ ու փոխել պաշտպանյալիս խափանման միջոցը: Դատարանը, փաստորեն, որոշեց կիրառել 500 000 դրամ գրավի դիմաց որոշումը», -ասաց Ոսկանյանը:


Ըստ նրա՝ որոշումը պետք է վերցնեն և գնան Աբովյան ՔԿՀ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել