Panorama.am-ը գրում է.

Մենք չէինք կարող խուսափել պատերազմից, քանի որ արդեն 2014 թվականից այն հստակ երևում էր,- Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկմանն ասաց ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը որդեգրել էր ռազմական դիվանագիտության քաղաքականությունը, այսինքն՝ օգտագործել շփման գծի արհեստական ստեղծած միջադեպերը որպես բանակցային պրոցեսի վրա ազդելու լծակ: Մ. Սարգսյանի խոսքով, արդեն 2014-ին այդ վիճակը բերեց հայկական կողմի պատժիչ գործողությունների դոկտրինայի, որը կոչվեց սանձահարման զսպող դոկտրինա:

«Այն բավականին էֆեկտիվ իրականացվեց 2014-ի օգստոսին: Ադրբեջանցիները գոնե կանգնեին, անցան դիվերսիոն գործողությունների մեթոդոլոգիայի՝ այդպես փորձելով հակազդել: Հայկական դոկտրինան սկսեց պատժել այդ ջոկատներին արդեն խորքում:  Անցած տարին շատ արդյունավետ էր: Ադրբեջանը սկսեց կորցնել իր բազաները խորքում՝ մինչև 5 կմ: Փաստ էր, որ Ադրբեջանի դոկտրինը տապալվեց:  Ադրբեջանն ինքն իրեն գցեց մի վիճակ, որից դուրս գալու ձև չկար»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի, հայկական դոկտրինը ճանաչվեց. «Առաջին անգամ 2015 թվականին Մինսկի խումբն արդեն իսկ Արբեջանին կոչ արեց պահպանել իր վրա վերցրած պատասխանատվությունը և չգործել: Հայկական կողմին ասացին, որ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի լարվածությունը թուլացնելու համար:  Դա ինչ-որ տեղ հայկական նոր դոկտրինայի ճանաչում էր: Դա շատ լուրջ հանգամանք էր»:

Մ. Սարգսյանի խոսքով, բնական է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ փնտրեր՝ ինչ աներ:
«Այս տարվա սկզբին տեսանք, որ միջազգային խառնակչություններ էին սկսվել: ԵԽԽՎ-ում հանկարծակի ի հայտ եկավ Սարսանգի հետ կապված բանաձևը, որը պարզապես իրավունք էր տալիս, դրդում էր Ադրբեջանին պատերազմի: Սրանից հետո այլ հանդիպումներ եղան այլ երկրների հետ, այդ թվում նաև ԱՄՆ-ի:  Ադրբեջանը պատերազմի իրավունք ստացավ  կամ խաբեցին: Դա նշանակություն չունի: Դրդեցին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել