Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ А320 ինքնաթիռը կործանվել է, հայտնում է Agence France-Presse-ը:

Ելիսեյան պալատից ուղիղ հեռուստաեթերում Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Միջերկրական ծովում կորած ինքանթիռում Ֆրանսիայի 15 քաղաքացի է եղել:

«Ինքնաթիռում եղել է 56 ուղևոր, նրանց մեջ՝ Ֆրանսիայի 15 քաղաքացի»,- ասել է Օլանդը:

«Մենք (կատարվածի) ոչ մի վարկած չենք մերժում, բայց ոչ մեկին էլ նախընտրություն չենք տալիս»,- ասել է Օլանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել