Շատ շուտով, հավանաբար այսօր էլ մարդկանց մոտ, գուցե դեռ միայն ենթագիտակցության մակարդակներում, սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ ամեն բան իրենց ճշմարիտ, Արարչի կողմից հաստատված կարգին է դարձած, որտեղ ՛՛զուգակցված են օրինապահությունը `սիրո, արդարադատությունը` գթասրտության, հարստությունը` ողորմության, ուժը` աջակցության, կարողությունը` սպասավորության հետ՛՛ (Գարեգին Բ), որտեղ մարդու նյութական բարեկեցությունը, ունեցվածքը ստորադասված են հոգևորին և ընդամենը միջոց են, այլ ոչ ինչպես այսօր` գերագույն նպատակ: Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ մարդկանց մի մասը կսկսի ապրել համաձայն այդ նոր տեսլականի, որոնց օրինակով հասարակության սպասումները ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի կդառնան: Եվ ահա այդ ժամանակ տեղի կունենա նոր, հասարակության կողմից երկար սպասված, նրա համար շատ հասկանալի, շատ հոգեհարազատ գաղափարների հաղթանակը, էապես կփոխվի արժեքային համակարգը, այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումները իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնության, պետության, աշխարհի, ամեն, ամեն ինչի նկատմամբ, իսկ հինը դեն կնետվի, կվերջանա-կգնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/894426354016135
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել