168.am-ը գրում է.
Ընտրական օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ:
Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետից նամակ է ստացվել, որում նշվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբագրական նպատակով մեծածավալ աշխատանք կա անելու, որոշվել է երրորդ ընթերցմամբ քննարկումն այս քառօրյայի ընթացքում չկազմակերպել:
Է. Շարմազանովը նշեց, որ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին ժամը 12-ին կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում 3 հարց է` Ընտրական օրենսգիրքը, Հարկային օրենսգիրքը և Հեռուստատեսության ու ռադիոյի հետ կապված օրենսդրական նախաձեռնություն:
«Մայիսի 25-ին ժամը 12-ին բոլոր պատգամավորները լինեն ԱԺ դահլիճում»,- հայտարարեց Է.Շարմազանովը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/19/638591.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



