Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն գոհ է մրցաշրջանից: Կատալոնացիները դարձան Իսպանիայի չեմպիոն և երկրի գավաթը նվաճելու հնարավորություն ունեն: Թիմը, սակայն, զրկվեց Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունից:
«Ազգային առաջնությունում հաղթանակն արդեն իսկ նշանակում է «լավ» գնահատական: Իսպանիայի գավաթում հաղթելու դեպքում կմոտենանք «գերազանց» գնահատականին: Չեմպիոնների լիգան կարևոր մրցաշար է: Մադրիդում թող նկարեն իրենց ֆիլմերը, իսկ մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով և տիտղոսներ նվաճել»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մայիսի 28-ին կխաղարկեն «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել