Life.panorama.am-ը գրում է.Ջեննիֆեր Գարները կարողացավ պահպանել Բեն Աֆլեկի հետ իրենց ամուսնությունը երեխայի միջոցով, գրում է Radar Online-ը։
Գարները ցուցադրել է արդեն կլորացած փորիկը, երբ 43-ամյա Աֆլեկի հետ վերադառնում էր Փարիզի ռոմանտիկ ուղևորությունից, որտեղ նրանց նկատել էին հյուրանոցի բարում համբուրվելիս։ Փարիզից զույգը մեկնել էր Լոնդոն, որտեղ Աֆլեկը նկարահանվում է «Justice League» ֆիլմում։
«Ընկերները շատ շուտով սպասում են Ջեննիֆերի հղիության մասին նրանց հայտարարությանը»,- ասել է կայքի աղբյուրը։
Հիշեցնենք, որ զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին նախորդ տարվա հունիսին՝ 10 տարվա համատեղ ամուսնությունից հետո։ Ջեննիֆերն ու Բենն արդեն ունեն 3 երեխա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/19/garner/482349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել