Ծառայողական մեքենաների կրճատման թեման վերջին երկու շաբաթաների ընթացքում բավականին եփվեց: Կարծիքներն իրարամերժ էին: Հանրության կողմից կար անվստահություն առ այն, որ մեքենաները չեն կրճատվելու կամ էլ մեկ երկու նախարարությանն է վերաբերվելու: Հնչում էին կարծիքներ նաև, որ պետությունը համակարգի ներսում պետք է մաքսիմալ կճատումների գնա ոչ միայն մեքենաների, այլ բազմաթիվ այլ ծախսերի մասով:
Քանի որոշում չէր կայացվել ու հանրությանը հստակ չէր ներկայացվել գործնական առաջին քայլերը, տրամաբանական էր, որ հնչելու էին նման կարծիքներ ու անվերջ կարելի էր պտտվել թեմայի շուրջ առանց որևէ հստակության: Այսօր կառավարության նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են և ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:
Միայն առաջին փուլում՝ 797 ծառայողական մեքենա: Հանուն արդարության պետք է նշել, որ սա պատկառելի թիվ է: Այսքան մեքենաների ու դրանց վրա արվող ծախսերի կրճատումից բավականին մեծ ֆինանսական խնայողություններ են լինելու, որոնք ուղվելու են առաջնային կարևորության խնդիրների լուծմանը: Սա ողջունելի է, սակայն լավ կլիներ ուշադրություն դարձնեինք մեկ այլ նուրբ հարցին:
Նման խոշոր «ջարդով», անկախ ամեն ինչից, գործադիրը նաև վտանգում է իր հեղինակությունը համակարգի ներսում: Այո, հասարակության կողմից կարող է դրական ընկալվել կրճատումներին ուղված քայլերը: Հեշտ չէ այդքան մարդկանց զրկել հարմարություններից:
Մյուս կողմից էլ՝ օպտիմալացումը նաև կրճատումներ է ենթադրում ու եթե պետական մակարդակով որշվել է անցնել «էկոնոմ ռեժիմին», ապա դա պետք է վերաբերվի բոլորին, անկախ նրանից խոշոր պաշտոնյա է, թե նախարարության հասարակ աշխատակից: