154496_srcAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ 2017»-ի անցկացումից և դրա իրավունքը փոխանցել մեկ այլ երկրի: Պատճառը` հսկայական ֆինանսական ծախսերն են, որ Ուկրաինան իրեն թույլ տալ չի կարող, հայտնում է «Украинская правда»-ն:

«Իմ աշխատանքից ելնելով` ես պետք է մտածեմ բյուջեի մասին: Կոչ եմ անում սթափ գնահատել հնարավորությունները ու «Եվրատեսիլի» անցկացումից սպասվող օգուտները: Նախագիծը պետք է ֆինանսապես արդարացված լինի: Մեկ միլիարդ գրիվենը հսկայական գումար է: Ի վերջո, աշխարհը գիտի երգի մրցույթի անցկացման իրավունքի փոխանցման հինգ դեպք: Օրինակ Ֆրանսիան 1960 թ.-ին փոխանցել է այդ իրավունքը Բրիտանիային»,- ասել է ուկրաինացի նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել