Երեկ զրուցում էի Պառավաքար գյուղի աշխարհազորայինների հետ, ովքեր Ապրիլի 2-ից իրենց ցանքն ու վարը թողել զինվորական շորեր հագել սահմանն են պահում տղերքի կողքին: Երբ հարցեր բարձրացվեց թե ինչ խնդիրներ կար մի գյուղացի ասեց, որ կրակի տակ, ամեն օր մեռնելու դողը սրտներում թշնամու նենգ հայացքների ներքո արտ ենք մշակում, խաղող ենք հավաքում, իսկ տեղի կոնյակի գործարանը հրաժարվում է պայմանագիր կնքել իմ հետ: Եվ գյուղացու և պայմանագիրը մերժողի անունը չեմ նշում հույսով, որ էդ հարցը կլուծեն իրար մեջ արագ ու առանց ավելորդ քաշքշուկի, իսկ տեղական իշխանությանը և նաև մնացած պատասխանատուներին հորդորում եմ պայմաններ դնել, կոմբինատների և գործարարների առաջ, որ սահմանամերձ գյոպւղացիների ապրանքը մերժել չկարողանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: